[Թարմացում] Ֆիզուլիի ուղղությամբ սպանվել է ադրբեջանցի զինծառայող

Մարտի 26-ի երեկոյան, ըստ ադրբեջանական կողմի՝ առաջնագծի Արցախի հատվածում՝ Ֆիզուլու ուղղությամբ սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Էլեզով Էլեզ Էլեդդին օղլուն (Əlləzov Əlləz Ələddin oğlu)։

[Թարմացում]Ըստ սոցցանցերից ստացված տեղեկությունների, այս զինծառայողը Ղազախի շրջանի Յուխարը Սալահլը գյուղի բնակիչ էր։[Թարմացում]

Մարտի 26-ին մահացած Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Էլեզով Էլեզ Էլեդդին օղլուն (Əlləzov Əlləz Ələddin oğlu)
Մարտի 26-ին մահացած Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Էլեզով Էլեզ Էլեդդին օղլուն (Əlləzov Əlləz Ələddin oğlu)

Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքը, պնդելով, որ զինծառայողը մահացել է հայկական գնդակից։ Հաղորդագրության մեջ Ադրբեջանի ՊՆ-ն չի ընդունում նաև  ՀՀ ՊՆ այն տեղեկությունը, որ այսօր, ժամը 16։30-ի սահմաններում, Տավուշի մարզի Բերդավան գյուղի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ, միջդիրքային տարածքում, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փորձել են ինժեներական աշխատանքներ անել և մոտեցնել իրենց դիրքերը։

Նշենք, որ 2019թ. հունվարի 1–ից մինչ այսօր բաց աղբյուրներից Ռազմինֆոյին հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների 8 կորուստ։ 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *