2019–ին ՀԱՊԿ երկրները 6 համատեղ զորավարժություն կանցկացնեն

ՀԱՊԿ երկրները 2019 թվականի ընթացքում կանցկացնեն 40 միջոցառում, որոնց թվում` «Փոխգործակցություն–2019», «Անքակտելի եղբայրություն–2019», «Որոնում–2019», «Մարտական եղբայրություն–2019», «Ամպրոպ–2019» և «Էշելոն–2019» զորավարժությունները։

Այս մասին հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղեկալ Միխայիլ Պոպովը։ Փոխանցում է ՌԴ ՊՆ «Կռասնայա զվեզդա» թերթը։

Նշվածներից «Որոնում» և «Փոխգործակցություն» զորավարժությունները 2017 թվականին անցկացվել են Հայաստանում։

Պոպովը հայտնել է նաև, որ «Միջազգային բանակային խաղեր–2019»-ը այս տարի անցկացվելու է 10 երկրում՝ Հայաստանում, Ռուսաստանում, Բելառուսում, Չինաստանում, Ղազախստանում, Իրանում, Ադրբեջանում, Հնդկաստանում, Մոնղոլիայում և Ուզբեկստանում։ Անցած տարի մրցույթները եղել էին վերոնշյալ առաջին 7 երկրներում և մասնակցել էին 32 երկրների 189 թիմ ընդհանուր 4700 մասնակցով։  Այս տարի այն անցկացվելու է օգոստոսի 3–17–ը։ 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *