Ուկրաինան զրահամեքենաներ է փորձարկում

Մարտի 12–ին Ուկրաինայի դեսանտային զորքերը Ժիտոմիր քաղաքի մոտ փորձարկել են «Կոզակ–2» (ռուս․՝ Козак-2) և «Կոզակ–2Մ1» (ռուս․՝ Козак-2М1) զրահամեքենաները։

Այս մասին հայտնում է Ուկրաինային դեսանտային զորքերի հրամանատարության ֆեյսբուքյան էջը։

Փորձարկվող Կոզակ–2 զրահամեքենան 2017 թվականին է մտել Ուկրաինայի սպառազինության մեջ, իսկ ահա Կոզակ–2Մ1–ը նոր զրահամեքենա է։ Զինվորականները փորձարկել են մեքենայի անցողունակությունը դժվարանցանելի տեղանքներում, մեքենայից կրակ վարելու հարմարավետությունը։

Զրահամեքենաները իտալական Iveco EuroCargo բեռնատարի շասսի վրա են կառուցված, իսկ ահա հովացման համակարգը թուրքական արտադրության է։

Ուկրաինական Կոզակ–2 զրահամեքենան
Ուկրաինական Կոզակ–2 զրահամեքենան

Պետական փորձարկումներից հետո, հնարավոր է, որ Կոզակ–2Մ1–ը նույնպես համալրի ուկրաինական զինված ուժերը։

Ըստ հրապարակման՝ Ուկրաինայի դեսանտային զորքերի հրամանատար գեներալ–լեյտենանտ Միխայիլ Զաբրոտսկին հայտնել է փորձարկումների դրական տպավորության մասին: 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *