Մարտի 15-ի գիշերը Գազայի տարածքից «Համաս» շարժումը հրթիռներ է արձակել Թել-Ավիվի ուղղությամբ, Իսրայելի տարբեր բնակավայրերում միացել է օդային տագնապի ազդանշանը: Ի պատասխան՝ հարվածներ է հասցրել նաև իսրայելական կողմը:
Դատելով Իսրայելի բանակի թվիթերյան էջի հաղորդագրություններից՝ Թել-Ավիվի ուղղությամբ ընդհանուր արձակվել է 4 հրթիռ, որոնցից 3-ին որսացել է հակահրթիռային Iron Dome համակարգը: Իսրայելական կողմը կորուտսներ և վիրավորներ ունենալու մասին չի հայտնել:
Ի պատասխան հրթիռակոծության՝ Իսրայելի բանակը, ըստ իրենց հաղորդագրության, հարվածել է Գազայի հատվածում տեղակայված «Համաս» շարժման շուրջ 100 ռազմական թիրախ:
Նշենք, որ դեպքը եզակի չի: Գազայից «Համասը» պարբերաբար հրթիռներ կամ արկեր է արձակում դեպի Իսրայելի տարածք: