2018-ին Ուկրաինայի ՊՆ պատվիրած տեղական տեխնիկայից 412 միավոր պակաս է մատակարարվել բանակին. բլոգեր

2018 թվականի համար Ուկրաինայի պաշտպանության նախարարության պետպատվերով նախատեսված 1189 միավոր տեխնիկայից մատակարարվել է 777–ը։ Տեխնիկայի մի մասը Ուկրաինան կստանա 2019 թվականին, իսկ մյուս մասը (181 միավոր) չի մատակարարվի պայմանագրերով նախատեսված վճարումները ժամանակին չկատարելու պատճառով։

Ուկարինայի բանակի մատակարարումների նախագծերի ու ձեռքբերումների մասին տեղեկանում ենք «Ուկրօբորոնպրոմ» պետական կորպորացիայից, իսկ «ձախողված» մատակարարումների մասին՝ ուկրաինացի բլոգեր diana-mihailova-ից։

2018 պատվիրած2018
ստացած
Զրահատեխնիկա
19994
Ավտոտեխնիկա
974676
Զրահատեխնիկա167

Զրահատեխնիկայից պակաս 8 միավորը ուկրաինական բանակը կստանա 2019–ի ընթացքում, իսկ 97 միավորը չի մատակարարվի պայմանագրով նախատեսված վճարումները ժամանակին չկատարելու պատճառով։

Եվս 214 միավոր տարբեր նշանակության ավտոտեխնիկա կմատակարարվի 2019 թվականի ընթացքում, իսկ 84 միավոր տեխնիկա բանակը չի ստանա պայմանագրային ժամկետները խախտելու պատճառով։

Հիշեցնենք, որ «Ուկրօբորոնպրոմը» հայտարարել էր, որ արդիականացված Տ–64 տանկերը դրվել են սերիական արտադրության և հարյուր միավորից ավել օրինակ արդեն պատրաստ է, որոնք համալրում են երկրի սպառազինությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *