Հյուսիսատլանտյան դաշինքի հակաականային 2–րդ մշտական խումբը Ռումինիայի ԶՈւ հետ համատեղ մարտի 1–8-ը Սև ծովում կանցկացնի զորավարժություն։ Զորավարժությանը ներգրավված են ավելի քան 1100 զինծառայող, 14 նավ, 4 կործանիչ և 1 ուղղաթիռ։
Զորավարժության մասին տեղեկանում ենք ՆԱՏՕ–ի միջոցառումների ժամանակացույցից, իսկ Ռումինիայի ռազմածովայում ուժերի պաշտոնական կայքը տալիս է լրացուցիչ մանրամասներ։
«Պոսեյդոն–19» զորավարժությանը, որին մասնակցում են 5 երկիր՝ Ռումինիա, Բուլղարիա, Իսպանիա, Գերմանիա և Թուրքիա, տեղի կունենա Սև ծովի արևմտյան հատվածում։ Զորավարժությանը Ռումինիան ներկայանալու է 10 նավով, իսկ մնացած երկրները՝ մեկական նավերով։ Ռումինիական կողմից զորավարժությանը ներգրավվելու է նաև ավիացիա՝ 2 միավոր ՄիԳ–21 և 2 միավոր F-16 կործանիչներ, ինչպես նաև Puma Naval ուղղաթիռ։

Հակաականային 2–րդ խմբի մեջ անդամ երկրները ներկայացված են հետևյալ նավերով՝ Գերմանիա – FGS Werra (խմբի հրամանատարական նավ), Բուլղարիա – BGS Tsibar, Ռումինիա – ROS Lt Lupu Dinescu և Թուրքիա – Akçakoca (Աքչաքոնջա)։
Զորավարժության հայտարարվող նպատակը մասնակից երկրների ռազմածովային ուժերի համագործակցության խորացումն ու կատարելագործումն է։ Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Ռուսաստանի գործողությունները Ղրիմում, Վրաստանի և Մերձդնեստրյան հակամարտության սառեցված վիճակը, Ուկրաինայի լարված դրությունը խաթարում է դաշնակիցների արևելյան կողմի անվտանգությունը։