ՀՀ ԶՈւ զինանշանը և զորատեսակների տարբերանշանները հնարավոր է փոխվեն․ ՊՆ խոսնակ

Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի կազմին քննարկմանն են ներկայացվել սպայական և ենթասպայական կազմի նոր տեսակի ամենօրյա և գրասենյակային համազգեստի նմուշները։

Այնուհետև հարցը կքննարկվի ՊՆ ղեկավար կազմի հետ: Վերջնական որոշումից հետո անձնակազմը փուլերով կապահովվի նոր համազգեստով:

Լուսանկարից երևում է, որ ներկայացված է նաև համազգեստի փոփոխված տարբերանշան։ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեռ վերջնական որոշում չկա, տարբերանշանների և զինանշանի փոփոխությունը քննարկվում է։

ՀՀ ԶՈւ սպայական համազգեստի նմուշը
ՀՀ ԶՈւ սպայական համազգեստի նմուշը
ՀՀ ԶՈւ սպայական համազգեստի նմուշները

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *