Թոշակառու կինը ոստիկանության Մաշտոցի բաժին է հանձնել Կալաշնիկովի ինքնաձիգի 201 փամփուշտ, Ֆ-1 տիպի նռնակ` պայթուցիչով։
Կինը հայտնել է, որ զինամթերքն ու նռնակը պատկանել է որդուն, ով զոհվել է Արցախում 1995 թվականին։
Կինը նշել է, որ զենք-զինամթերքն ինքը գտել է տան նկուղում մաքրման աշխատանքներ կատարելիս։
Ինչպես տեղեկացնում են Ոստիկանությունից, ներկայացվածն ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության, կատարվում է հետաքննություն: