Հունվարի 27–ին Իլ–76 ռազմատրանսպորտային ինքնաթիռով 58-րդ համազորային բանակի ռազմական ոստիկանները վայրէջք են կատարել Հյուսիսային Օսիայի Մոզդոկ ավիաբազայում։
Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի ՊՆ կայքը։
«Հարավային ռազմական շրջանի շուրջ 300 հոգանոց ռազմական ոստիկանների հատուկ հանձնարարություններ իրականացնող գումարտակը վերադարձել է Սիրիայից»,– հայտնել է ռազմական շրջանի մամլո ծառայությունը։
Գումարտակը Սիրիայում զբաղվում էր ռուսական զորքերի հատուկ օբյեկտների պահպանությամբ, ինչպես նաև այդ տարածքներում կարգուկանոնի ապահովմամբ, հումանիտար միջոցառումներին մասնակցությամբ։
Գումարտակին փոխարինող նոր ուժերի մասին դեռևս տեղեկություններ չկան։

Ավելի վաղ ռուսական պետական «ՌԻԱ Նովստի» լրատվական գործակալությունը հայտնել էր, որ ռազմական ոստիկանները ականազերծման աշխատանքներ են կատարել Սիրիայի հարավարևմտյան Դառաա շրջանում։
Գործակալությունը նաև հաղորդել է Մանբիջում ոստիկանների հսկողության տարածքների ընդլայնման մասին։