Հնդկաստանը տիեզերք է ուղարկել ամենաթեթև արբանյակը

Հունվարի 25-ին Հնդկաստանը տիեզերք է ուղարկել ամենաթեթև Kalamsat-V2 արբանյակը, որը իրենից ներկայացնում է 10 սմ կողմերով, 1.26 կիլոգրամ կշռող խորանարդ։ 

Հնդկական NDTV հեռուստաալիքի հաղորդմամբ արբանյակը պատրաստել են ուսանողները։ Պատրաստման գործընթացը տևել է մեկ շաբաթից քիչ ու արժեցել է 120.000 ռուփի (մոտավորապես 1700 ԱՄՆ դոլար)։

Արբանյակի հետ PSLV-44 հրթիռակիրը տիեզերք է հասցրել Microsat–R ռազմական արբանյակը։ 740 կգ կշռող ռազմական արբանյակի խնդիրը երկրի մակերևույթի օբյեկտներին բարձր որակի լուսանկարելն է։

Kalamsat արբանյակի առաջին տարբերակը 2017 թվականին պատրաստել էին Թամիրլանդ նահանգի դպրոցականներն ու ուսանողները։ Այն կշռում էր 64 գրամ, բայց, ի տարբերություն Kalamsat–V2–ի, այդպես էլ չհասավ երկրի ուղեծիր։

Իր թվիթերյան էջում ուսանողներին շնորհավորել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին՝ բարձր գնահատելով նրանց աշխատանքը։

Թեև այս արբանյակը ուսանողների փորձարկում էր, սակայն վերջին տարիներին քաղաքացիական ու պետական մակարդակներում ակտիվորեն աշխատանք է տարվում արբանյակների քաշի ու ծավալի նվազեցմանն ուղղված։

«ԿԱԼԱՄՍԱԹ» արբանյակը կառուցման փուլում
«ԿԱԼԱՄՍԱԹ» արբանյակը կառուցման փուլում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *