ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը համաձայնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի՝ Գոլանի բարձունքներում խաղաղապահներին զինելու մասին առաջարկին:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությունը հայտնում է, որ ՄԱԿ-ի ԱԽ նախագահ, ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Մարկ Լայալ Գրանտը հունիսի 18-ին հայտարարել է, որ Գոլանի խաղաղապահներին զինելու վերաբերյալ դրույթը կներառվի ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողմից պատրաստվող ՄԱԿ-ի ուժերի մանդատի երկարաձգման մասին բանաձևի նախագծում:
Նշենք, որ մանդատի ժամկետը լրանում է հունիսի 31-ին:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի ռազմական հարցերով վարչության խորհրդատու, գեներալ-լեյտենանտ Բաբակար Գեյենի հայտարարության համաձայն՝ ավստրիացի խաղաղապահներին Գոլանի բարձունքներում հնարավոր է փոխարինեն Ֆիջիի խաղաղապահները։