Նոյեմբերի 27-ին ձնահոսքից մահացել է ՀՀ ԶՈւ զինծառայող

Գեղարքունիքում ձնահոսքի պատճառով մահացել է 1994 թվականին ծնված պայմանագրային զինծառայող Մհեր Հովսեփյանը։ Այս լուրը Ռազմինֆոյի հետ զրույցում հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Ավելի վաղ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրել էր, որ նոյեմբերի 27-ին, ժամը 14:58-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Կախակն գյուղի մոտակայքում քաղաքացի Մ. Հ.-ն (1994 թ.) մնացել է ձնահյուսի տակ։ 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *