Նոյեմբերի 27-ին ավարտվել է Բաքու–Թբիլիսի–Ջեյհան նավթատարի անվտանգության ապահովման ուղղված Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինված ուժերի համատեղ «Էթերնիթի–2018» հրամանատարաշտաբային զորավարժությունը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով պաշտպանության նախարարությանը։

Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինված ուժերի մասնակցությամբ «Eternity ” 2018» հրամանատարաշտաբային զորավարժությունը Թուրքիայում
Զորավարժության հայտարարված նպատակն է «Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինված ուժերի միջև համախմբվածության բարձրացումը»։ Զորավարժությունը ռոտիացիոն կարգով անցկացվում է բոլոր երեք երկրներում։

Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինված ուժերի մասնակցությամբ «Eternity ” 2018» հրամանատարաշտաբային զորավարժությունը Թուրքիայում
Հիշեցնենք, որ զորավարժությունը մեկնարկել էր նոյեմբերի 23-ին Թուրքիայի Փընարհիսար քաղաքում։
Նշենք, որ «Eternity»–ն ամենամյա զորավարժություն է այս երեք երկրների զինված ուժերի մասնակցությամբ «Eternity ” 2017» –ը անցկացվեց Վրաստանում՝ այդ երկրի և ՆԱՏՕ-ի համատեղ ուսումնական կենտրոնում (JTEC)։
Դրանից առաջ նմանատիպ զորավարժություն Eternity-2014, կողմերն անցկացրել էին 2014 թ.: Հավանաբար հաջորդ տարի այն կանցկացվի Ադրբեջանում։