Թուրքիայի զինված ուժերը ստացել են տեղական արտադրության ևս մեկ ռազմանավ

Նոյմբերի 4-ին Թուրքիայի զինված ուժերը MİLGEM («Ազգային նավ») ծրագրի շրջանականերում ստացել են «Ադա» դասի հակասուզանավային կորվետներից 3–րդը, որը կոչվում է «Բուրգազադա» և կրում է F-513 կողային համարանիշը։

Այս մասին հայտնում է թուրքական պետական Անադոլու գործակալությունը։

Թուրքիայում շահագործման է հանձնվել «Բուրգազադա» ռազմանավը

Թուրքիայում շահագործման է հանձնվել «Բուրգազադա» ռազմանավը

«Բուրգազադա» (“Burgazada”) ռազմանավի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2014թ., և տևել 18 ամիս։ Այն ծով է իջեցվել 2016թ․ հունիսի 18-ին, ապա ընթացել են փորձարկումներ։ Նավն ունի 99,5 մետր երկարություն, 14,4 մետր լայնություն, 3,59 մետր նավի թաղվածք և 2400 տոննա ջրատարողություն։ 

Էրդողանը մասնակցել է «Բուրգազադա» ռազմանավի շահագործման հանձնման միջոցառմանը

Էրդողանը մասնակցել է «Բուրգազադա» ռազմանավի շահագործման հանձնման միջոցառմանը

Շահագործման հանձման միջոցառմանը մասնակցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչպես նաև փոխնախագահ Ֆուաթ Օքթայը, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ԳՇ պետ Յաշար Գյուլերը, ռազմածովային ուժերի հրամանատար Ադնան Օզբալը, առաջին բանակի հրամանատար Մուսա Ավսևերը, Ստամբուլի նահանգապետ Ալի Յերլիքայան և Ստամբուլի քաղաքապետ Մևլյութ Ույսալը։

Թուրքիայում շահագործման է հանձնվել «Բուրգազադա» ռազմանավը

Թուրքիայում շահագործման է հանձնվել «Բուրգազադա» ռազմանավը

Նշենք, որ միջոցառման ընթացքում հայտարարվել է նոր տեսակի սուզանավի կառուցման մասին, որը կունենա 68 մետր երկարություն, 13 մետր բարձրություն և 1850 տոննա ջրատարողություն։ Նոր սուզանավը հնարավորություն կտա առանց վառելիքի լիցքավորման օվկիանոսով Ամերիկա գնալ և հետ վերադառնալ։ Սուզանավի շահագործման մասին այլ տվյալներ դեռ չկան։

Թուրքական «Ազգային նավ» նախագիծը ենթադրում է 8 տեղական ռազմանավերի կառուցում և շահագործում։ Այդ 8 ռազմանավից շահագործման է հանձնված 3-ը: «Հեյբելիադա» կորվետը շահագործման է հանձնվել 2011-ին, «Բյույուքադան»՝ 2013-ին, իսկ «Բուրգազադա» նավը արդեն 2018թ․։ 4-րդ կորվետը՝ «Քընալըադա»–ն, ծով է իջեցվել 2017թ․ հուլիսի 3-ին։ Այն կառուցվել է 20 ամսվա ընթացքում և կրում է F-514 կողային համարանիշը։ Տեխնիկական սարքավորումների համալրման հետ միասին նախատեսվում է շահագործման հանձնել 2019-ին:

«Ազգային նավ» նախագծի շրջանակներում կառուցվող նավերի բնութագիրը. 

  • Երկարությունը — 99,5 մետր,
  • Լայնությունը — առավելագույնը 14,4 մետր,
  • Նավի թաղվածք — 3,59 մետր,
  • Ջրատարողությունը — 2000 տոննա:

Սպառազինություն. 

  • 8 միավոր Harpoon Blok II տեսակի հականավային թևավոր հրթիռ,
  • 1 միավոր 76 մմ-ոց հրանոթ,
  • 2 միավոր 12,7 մմ-ոց գնդացիր,
  • 1 միավոր S-70B SeaHawk ուղղաթիռ,
  • 1 միավոր RIM-116 մակերևույթ-օդ տիպի փոքր հրթիռների կայան,
  • հակասուզանավային տորպեդներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *