Քննարկվել են պաշտպանության բանակի մարտունակության հետևողական բարձրացմանը վերաբերող հարցեր

Նոյեմբերի 5-ին Արցախում կայացել է ընդլայնված կազմով նիստ, որին մասնակցել են ՀՀ և Արցախի ղեկավարները, ՊՆ ղեկավարները, ԳՇ-պետերը, ՀՀ ԱԳՆ և ԱԱԾ ղեկավարները և այլ պաշտոնյաներ: Այս մասին հայտնում է վարչապետի կայքը:

Քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը կարևորել են ներհայկական կապերի ամրապնդումը, տարբեր ուղղություններով Հայաստանի ու Արցախի փոխգործակցության խորացումը:

Ընդլայնված կազմով նիստ Արցախում. 2018 թ. նոյեմբերի 5

Ընդլայնված կազմով նիստ Արցախում. 2018 թ. նոյեմբերի 5

Նախքան ընլայնված կազմով հանդիպումը Նիկոլ Փաշինյանը և Բակո սահակյանը քննարկել են հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Նախօրեին՝ հնոյեմբերի 4-ին, Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել էին Արցախի արևելյան սահմանագծի մի շարք հատվածներ՝ ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին և սահմանագծում առկա օպերատիվ իրավիճակին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *