Սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող

Սեպտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը շփման գծի Տերտերի (Թարթառ) հատվածում սպանվել է Ադրբեջանի ԶՈւ ժամկետային զինծառայող, 2000 թ. ծնված Դադաշով Քենան Հեսրեթ օղլուն (Dadaşov Kənan Həsrət oğlu):

Զինծառայողի մահվան մասին սոցցանցերում տեղեկություններ են շրջանառվել սեպտեմբերի 4-ի առավոտվանից:

Քենանը Ադրբեջանի Աստարայի շրջանի Փելիքեշ գյուղի բնակիչ էր: Ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» լրատվակայքի հետ զրույցում գյուղի ՏԻՄ ղեկավարը հաստատել է տեղեկությունը: Նա հավելել է, որ «Ըստ իրենց լսածի՝ թշնամու կրակից է զոհվել, դիակը դեռ գյուղ չեն բերել»:

Դեպքի առիթով Ադրբեջանի ՊՆ-ն դեռ ոչինչ չի հայտնել:

Հավելենք, որ բաց աղբյուրների ուսումնասիրությունից հայտնի է դարձել 2018թ․ մահացած Ադրբեջանի բանակի և հարակից ուժային կառույցների 25 զինծառայողի մասին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *