Սեպտեմբերի 3-ին բեռնատարի տակ է ընկել և մահացել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության սերժանտ, 1994 թ. ծնված Սուլեյմանով Էլաննուր Խալիլուլլա օղլուն (Süleymanov Ələnnur Xəlilulla oğlu): Այս մասին ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներին փոխանցել են ՊԱԾ մամուլի ծառայությունից:
Անցակետի տարածքում Վրաստանի քաղաքացու վարած վրացական պետհամարանիշներով բեռնատար մեքենան հարվածել է դարպասներին, ապա վրաերթի ենթարկել սերժանտին: Դեպքը տեղի է ունեցել ադրբեջանավրացական սահմանի «Շխլը» անցակետում (առավել հայտնի է որպես «Կռասնի մոստ»):
Նշենք, որ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը բանակից հետո զինված երկրորդ կառույցն է Ադրբեջանում: Նրանց սպառազինությունում կան տանկեր, զրահատեխնիկա, մահապարտ ԱԹՍ-ներ ևն:
Հավելենք, որ բաց աղբյուրների ուսումնասիրությունից հայտնի է դարձել 2018թ․ մահացած Ադրբեջանի բանակի և հարակից ուժային կառույցների 24 զինծառայողի մասին։