Օգոստոսի 28-ին Ադրբեջանի ռազմաօդային ուժերը համաձայն 2018թ․ մարտական պատրաստության ծրագրի իրականացրել են ուսումնա–մարզական վարժանքներ։
Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքը։
Ըստ աղբյուրի՝ վարժանքների ընթացքում ինքնաթիռներն ու ուղղաթիռները թիրախներ են խոցել։ Օդաչուները խաղարկել են նաև ցամաքային ուժերին օդից աջակցելու, պայմանական թշնամու հրամանատարական կետերի, զրահատեխնիկայի և կենդանի ուժի ոչնչացման, ինչպես նաև օդային հետախուզության մարտավարական դրվագներ։