Ամերիկյան Defense News մասնագիտացված կայքը հրապարակել է աշխարհի 100 խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերությունների ցանկը։
Առաջին տասը հորիզոնականները զբաղեցնում են 5-ական ամերիկյան, մեկական բրիտանական, նիդեռլանդա-ֆրանսիական, ֆրանսիական, իտալական և ռուսական ընկերություններ:
Ցուցակում ընդգրկվել է թուրքական 4 ընկերություն՝ նախորդ տարվա երեքի փոխարեն:
Ցանկը ինչպես միշտ գլխավորում է ամերիկյան Lockheed Martin (47,9 մլրդ դոլար) ընկերությունը, անցած տարի երկրորդ տեղը զբաղեցնող Boeing (20,5 մլրդ դոլար) ընկերությունը զիջել է դիրքերը․ այժմ հինգերորդն է։ Այս տարի երկրորդ տեղում է ամերիկյան Raytheon–ը (23,5 մլրդ դոլար), երրորդ տեղում՝ բրիտանական BAE Systems (22,3 մլրդ դոլար), և չորրորդ տեղում՝ Northrop Grumman (21,7 մլրդ դոլար) ընկերությունը:
Վերջին տասը տարվա մեջ առաջին անգամ թոփ տասնյակում տեղ է զբաղեցրել ռուսաստանյան ընկերություն։ «Ալմազ-Անտեյ» ընկերությունը նախորդ տարիներին եղել է 11-12-14 հորիզոնականներում, այս տարի այն 8-րդ տեղում է, եկամուտը կազմել է 9 մլրդ 125 մլն դոլար՝ նախորդ տարվա համեմատ աճելով 39 տոկոսով։ Եվս 5 ռուսաստանյան ընկերություն տեղ է գտել լավագույն 50-յակի շարքում։
100 խոշորագույն ընկերությունների ցուցակում են նաև թուրքական «Ասելսան», «ԹԱԻ», «ՍԹՄ» և «Ռոքեթսան» ընկերությունները: «Ռոքեթսանն» երկրորդ անգամ է ընդգրկվում լավագույն 100-ի ցանկում, «ՍԹՄ»–ն՝ առաջին:
«Ասելսանը» ընկերությունը անցած տարվա համեմատ երկու հորիզոնականով բարձրացել է՝ 57-ից զբաղեցնելով 55-րդ տեղը։ 2017–ին արտադրանքների վաճառքից գոյացած եկամուտը կազմել է 1 մլրդ 424 մլն ԱՄՆ դոլար (2016-ին՝ 1 մլրդ 195 մլն ԱՄն դոլար):
«ԹԱԻ»–ի եկամուտը կազմել է շուրջ 1 մլրդ 89 մլն դոլար: Ընկերությունը զիջել է դիրքերը երեք հորիզոնականով՝ զբաղեցնելով 64-րդ տեղը:
«ՍԹՄ» և «Ռոքեթսան» ընկերությունները համապատասխանաբար զբաղեցնում են 97-րդ և 96-րդ հորիզոնականները։
Իսրայելական 4 ընկերություն նույնպես այս ցուցակում է։
Աղյուսակում համեմատված են նաև 2016 և 2017 թվականներին ռազմական նշանակության արտադրանքներից ստացած եկամուտները։
հորիզոնականը
2017 |
2018 |
ընկերություն |
երկիր |
եկամուտ
2017 թ․ |
եկամուտ
2016 թ․ |
% |
1 | 1 | Lockheed Martin | ԱՄՆ | $47,985.00 | $43,468.00 | 10% |
2 | 4 | Raytheon Company | ԱՄՆ | $23,573.64 | $22,384.17 | 5% |
3 | 3 | BAE Systems | Մեծ Բրիտանիա | $22,380.04 | $23,621.84 | -5% |
4 | 5 | Northrop Grumman | ԱՄՆ | $21,700.00 | $20,200.00 | 7% |
5 | 2 | Boeing | ԱՄՆ | $20,561.00 | $20,180.00 | 2% |
6 | 6 | General Dynamics | ԱՄՆ | $19,587.00 | $19,696.00 | 1% |
7 | 7 | Airbus | Նիդերլանդ–Ֆրանսիա | $11,185.91 | $12,321.00 | -9% |
8 | 11 | Almaz-Antey | Ռուսաստան | $9,125.02 | $6,581.69 | 39% |
9 | 10 | Thales | Ֆրանսիա | $8,926.13 | $8,362.00 | 7% |
10 | 9 | Leonardo | Իտալիա | $8,856.48 | $8,526.22 | 4% |