Օգոստոսի 12-ին շփման գծի արցախյան հատվածում՝ միջդիրքային տարածությունում հայտնաբերվել է Ադրբեջանի բնակչի դի, որը օգոստոսի 15-ին տարհանվել է Ադրբեջան: Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ կայքը:
Դին հայտնաբերվել է ահմանի Ակնա բնակավայրից դեպի արևելք ընկած հատվածում, կողմերի զինված ուժերի դիրքերի միջև չեզոք գոտում:
Օգոստոսի 15-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ, Արցախի Հանրապետության և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, իրականացվել է մարմինը չեզոք գոտուց Ադրբեջան տարհանելու մարդասիրական գործողություն։