Ոչ մարտական կորուստ Ադրբեջանի բանակում

Օգոստոսի 8-ի երեկոյան Բեյլագանում տեղակայված զորամասերից մեկում մահացել է Ադրբեջանի ԶՈւ ժամկետային զինծառայող, 2000 թ. ծնված  Աբիլով Ֆահմին Աքիֆ օղլուն (Əbilov Fəhmin Akif oğlu): Այս մասին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» լրատվակայքը:

Աբիլով Ֆահմին Աքիֆ օղլուն (Əbilov Fəhmin Akif oğlu Əbilov):

Աբիլով Ֆահմին Աքիֆ օղլուն (Əbilov Fəhmin Akif oğlu Əbilov):

Հայտնել են, որ Ֆահիմը ինքնասպան է եղել, սակայն ընտանիքը դրան չի հավատում ու պնդում է, որ դիակի վրա կան այլ վնասվածքներ:  Լրատվակայքը կապվել է նրա գյուղի ՏԻՄ ղեկավարի հետ, ով հաստատել է մահանալու փաստը: Նա ևս նշել է, որ նախնական տվյալներով զինծառայողը ինքնասպան է եղել: Դատելով նրա խոսքերից՝ ևս մեկ անգամ անցկացվել է դիակի զննություն:

Ներկայումս նրա դին գտնվում է հայրենի՝ Լերիկի շրջանի Քնջվո գյուղում, սակայն ընտանիքը երկար չի ցանկանում պահել և պատրաստվում է հուղարկավորել այսօր երեկոյան:

Հիշեցնենք, որ բաց աղբյուրների ուսումնասիրությունից հայտնի է դարձել 2018թ․ մահացած Ադրբեջանի բանակի և հարակից ուժային կառույցների 22 զինծառայողի մասին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *