Օգոստոսի 9-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանը Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ է նշանակել գնդապետ Սամվել Պողոսյանին։
Այս մասին հայտնում է նախագահի պաշտոնական կայքը։
Մեկ այլ հրամանագրով՝ գնդապետ Արթուր Հարությունյանն ազատվել է զորամասերից մեկի հրամանատարի պաշտոնից, նույն զորամասի հրամանատար է նշանակվել գնդապետ Կարեն Շաքարյանը։