ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը հունիսի 16-ին եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Իտալիա։
Այցն իրականացվել է Իտալիայի պաշտպանության գլխավոր շտաբի պետ, ծովակալ Լուիջի Բինելի Մանտելիի հրավերով։
Հանդիպումների ընթացքում քննարկվելու է Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող ՅՈՒՆԻՖԻԼ գործողության կազմում, իտալական հրամանատարության ներքո հայ խաղաղապահների ներգրավմանն առնչվող հարցեր:
Այցի ընթացքում կայանալու են ԳՇՊ-ի հանդիպումները Իտալիայի պաշտպանության գլխավոր շտաբի պետի, Իտալիայի զինված ուժերի մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվելու են պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության ընդլայնման վերաբերյալ հարցեր։