Դամասկոսի ռազմական օդանավակայանի մոտակայքում պայթյուն է եղել

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արևմուքում գտնվող Մեզա ռազմական օդանավակայանի մոտ ուժեղ պայթյուն է գրանցվել։ Այս մասին հաղորդել է Սիրիայի պետական հեռուստաընկերությունը։

Մեզա օդանավակայան

Մեզա օդանավակայան

Սիրիական հեռուստատեսությունը պայթյունը ներկայացրել է որպես ռազմական օդանավակայանի դեմ ուղղված քայլ։

Պաշտոնական աղբյուրները դեռ հստակ տվյալներ չեն հրապարակել զոհերի և տուժածների վերաբերյալ։

Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խմբի տվյալներով՝ Կառավարական բանակի շուրջ 20 զինվոր է սպանվել ու վիրավորվել պայթյունի հետևանքով։

Դամակոսի այս շրջանում են գտնվում նաև մի շարք պետություների դեսպանատներ։

Նշենք, որ 2011 թվականի մարտից Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի հետևանքով զոհերի թիվն անցնում է 80 հազարը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *