Փարիզում հունիսի 17-ին մեկնարկել է «Լը Բուրժե» հոբելյանական ավիացիոն ցուցահանդեսը, որն այս տարի անցկացվում է 50-րդ անգամ։
«Լը-Բուրժեն» աշխարհում ամենախոշոր ավիացուցահանդեսներից մեկն է, այն գործելու է մինչև հունիսի 23-ը։ Ընդհանուր առմամբ ցուցադրվելու է 115 նմուշ ռազմական նշանակության տեխնիկա։
Նշենք, որ ՌԴ-ն ցուցահանդեսին ներկայացրել է Սու-35Ս կործանիչը, ուսումնական-մարտական ինքնաթիռ Յակ-130-ը և մարտական ուղղաթիռներ Կա-52-ն ու Մի-171Ա2-ը։