ՊՆ-ում հունիսի 14-ին Հայաստանի գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստ է եղել։
Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Քննարկվել են 2013-ի առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները, անհայտ կորած ազատամարտիկի հիշատակի օրվա (հունիսի 29) կապակցությամբ կազմակերպվող միջոցառումների ծրագիրը:
Քննարկումների ընթացքում ընդգծվել է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձն ապահովելու հարցում Ադրբեջանը շարունակում է ցուցաբերել ոչ կառուցողական մոտեցում:
Պաշտպանության նախարարն իր ամփոփիչ խոսքում կարևորել է հանձնաժողովի կատարած աշխատանքները։
Օհանյանը տվել է մի շարք հանձնարարականներ հետագա աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու համար: