Հուլիսի 24-ին մարտական դիրքում մահացել է ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայող, շարքային Ժորա Վահագի Պետրոսյանը: Ընթանում է նախաքննություն: Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեի կայքը:
Նախնական տվյալներով՝ զինծառայողը դեմքի շրջանում մահացու հրազենային վիրավորումն ստացել է ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով (Զենքի, ռազմամթերքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, եթե անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով):