Իսրայելը խոցել է սիրիական ռազմական ինքնաթիռ. Իսրայելի ՊԲ

Ըստ Իսրայելի ՊԲ մամուլի հաղորդագրության՝ հուլիսի 24-ին իրենք խոցել են երկրի տարածք ներխուժած Սիրիայի ՌՕՈւ «Սուխոյ» (Սու) ռազմական ինքնաթիռ:

Նշվում է, որ ինքնաթիռը շուրջ մեկ մղոն ներխուժել է Իսրայելի տարածք, Իսրայելի ՀՕՊ-ը հետևել է ինքնաթիռին, ապա «Պատրիոտ» համակարգից հրթիռ արձակել և խոցել:

Սիրիական կողմից դեռևս պաշտոնական արձագանք չկա: Տարբեր բաց աղբյուրներում նշվում է, որ խոցված ինքնաթիռը Սու-22 էր:

[Լրացում] Սիրիական կողմը ևս հաստատում է ինքնաթիռի կորուստը: Նշվում էր, որ ինքնաթիռը իրականացնելիս էր եղել հակաահաբեկչական գործողություններ Սիրիայի տարածքում: Այս մասին հայտնում է սիրիական պետական «ՍԱՆԱ» լրատվական գործակալությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *