ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազան զորավարժություններ է անցկացնում

Հայաստանում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայում մեկնարկել են մարտավարական զորավարժություններ, որոնց ներգրավվել են ավելի քան 3000 զինծառայող և շուրջ 500 միավոր զինտեխնիկա:Այս մասին հայտնում են ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից. փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

Վարժանքներին ներգրավվել են ավտոմոբիլային, զրահատանկային, հետախուզական, հրետանային և ինժեներական ստորաբաժանումներ, ՀՕՊ միջոցներ և ավիացիա, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր:

Համաձայն զորավարժության սցենարի ստորաբաժանումները մշտական տեղակայման վայրերից երթով գնում են «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարաններ, որոնց անվտանգությունը ցամաքից ապահովում են ՀՕՊ ստորաբաժանումները, իսկ երկնքից՝ ՄիԳ-29 կործանիչները ու Մի-24 և Մի-8ՄՏՇ ուղղաթիռները: ԱԹՍ-ներն էլ ապահովում են ստորաբաժանումների գործողությունների տեսահսկողությունը:

Վարժանքները տևելու են մինչև հուլիսի 28-ը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *