Հուլիսի 17-ին Սիրիայի Ալ–Հասաքա շրջանի հյուսիսային մասում տեղի բնակիչները հայտնաբերել են կործանված ինքնաթիռի մասեր։ Այս մասին հայտնում է արաբական Al-MasdarNews գործակալությունը։
Աղբյուրը հայտնում է, որ ինքնաթիռը ընկել է Ալ–Շադադի քաղաքից մոտ 15 կմ հեռավորության վրա, եղել է ուժեղ պայթյուն։

Մեդիայում տարածված լուսանկարները Սիրիայում կործանված ինքնաթիռից

Մեդիայում տարածված լուսանկարները Սիրիայում կործանված ինքնաթիռից
Նշվում է, որ ինքնաթիռը հնարավոր է պատկանի ԱՄՆ-ի գլխավորած «Իսլամական պետության» դեմ պայքարի միջազգային կոալիցիային, սակայն մանրամասն տվյալներ դեռևս չկան։
Telegram սոցիալական ցանցում Սիրիայի իրադարձությունները լուսաբանող Directorate4 ալիքը նշում է, որ հնարավոր է հայտնաբերված մասերը պատկանում են ոչ թե ինքնաթիռի, այլ ամերիկյան MGM-140 ATACMS բալիստիկ հրթիռի։
Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում են կործանված ինքնաթիռի մասերը․
Ինքնաթիռի մասին մանրամասն տվյալները դեռևս քննվում են։
Նշենք, որ ԱՄՆ-ն Սիրիայի տարածքում շարունակում է օժանդակել քուրդ-արաբական, մասնավորապես՝ Սիրիայի դեմոկրատական ուժերին (SDF)։ Այդ ուժերի հիմնական մաս է կազմում նաև «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները»՝ YPG-ն, որին Թուրքիան համարում է PKK–ի սիրիական ճյուղ և «Թուրքիայի համար վտանգավոր ուժ»։