Վարժանքներ․ բանակը հակագրոհով ետ է մղել պայմանական «թշնամուն» և վերականգնել առաջնագիծը

Հունիսի 28-ին ՊԲ արևելյան ուղղությամբ զորամասերից մեկի հետ անցկացվել Է մարտավարական զորավարժություն, որի ընթացքում խաղարկվել են ինչպես պաշտպանողական, այնպես էլ հարձակողական բնույթի գործողություններ: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը։ Զորավարժությունն ուղեկցվել է մարտական կրակով։

Ըստ զորավարժության սցենարի՝ հարձակված հակառակորդի ուժերի դեմ մարտի մեջ են մտել առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող գումարտակներից մեկի զինծառայողները:

Կազմակերպելով զբաղեցրած շրջանի պաշտպանությունը և թույլ չտալով մխրճված հակառակորդի հետագա առաջխաղացումը՝ ենթակա ստորաբաժանումները զեկուցել են ընդհանուր իրադրության, հակառակորդի զինուժի գործողությունների ու դրանց ընթացքի մասին:

Այնուհետև վերախմբավորել են ուժերը և համապատասխան աջակցությամբ խոցել են հակառակորդի թիրախները, կազմակերպել հակագրոհ, որի ընթացքում վերականգնել են առաջնագիծը, իսկ նահանջի դիմած հակառակորդին հետապնդել են՝ առավելագույնս վնաս պատճառելով նրա կենդանի ուժին ու զինտեխնիկային:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *