Մահացել է Ադրբեջանի ՊՍԾ զինծառայող

Հունիսի 18-ին մահացել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) զինծառայող, 1999 թ. ծնված  Համիդով Այազ Զաբիլ Օղլուն (Həmidov Ayaz Zabil oğlu):Այս մասին հայտնել է ադրբեջանական Reoprt լրատվակայքը:

Նշվում է, որ զինծառայողը ծառայողական պարտականությունները կատարելի վայր է ընկել ձիուց և մահացել: (Սահմանային հսկողություն կատարելիս Ադրբեջանի ՊՍԾ օգտագործում է նաև ձիեր):

Համիդով Այազը Ադրբեջանի ՊՍԾ Գյոյթափայի սահմանապահ ջոկատի զինծառայող էր, իսկ դեպքը տեղի է ունեցել Ջալիլաբադի շրջանում: Նա Գուսարի շրջանի բնակիչ էր:

Նշենք, որ 2018 թվականի ընթացքում մեզ հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների մահվան 14 դեպք. մահացածներից մեկի անունը հայտնի չէ: Հավելենք, որ ադրբեջանական կողմը հետևողականորեն թաքցնում է իր կորուստները, ուստի իրական թիվը կարող է շատ ավելի մեծ լինել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *