Հունիսի 19-ին Արարատի մարզի Լանջանիստի ոլորաններում ՊՆ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենա է շրջվել: Վիրավոր զինծառայողները տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն։ Զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում:
Լուրը «Արմենպրես» լրատվական գործակալություն հետ զրույցում հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նա նշել է, որ զինծառայողները թեթև վնասնվածքներ են ստացել: Նրանք ժամկետային զինծառայողներ են և սպաներ:
Վեդու բժշկական կենտրոնի տնօրեն Մելքոն Տալոյանը տեղեկացրել է, որ իրենք առաջին օգնություն են ցուցաբերել 5 զինծառայողի: Զինվորներից մեկը ստացել էր ողնաշարի վնասվածք: