Գնդապետ Ժիրայր Պողոսյանը՝ 1-ին բանակային կորպուսի հրամանատար

ՀՀ նախագահի հրամանագրով՝ ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի հրամանատար է նշանակվել գնդապետ Ժիրայր Պողոսյանը: Մեկ այլ հրամանագրով՝ ապրիլյան պատերազմին աչքի ընկած և վիրավորված գնդապետ Արարատ Մելքումյանը ազատվել է 1-ին ԲԿ հրամանատարի պաշտոնից:

գնդապետ Ժիրայր Պողոսյանը. լուսանկարը՝ «Հայ զինվորի»

գնդապետ Ժիրայր Պողոսյանը. լուսանկարը՝ «Հայ զինվորի»

Մեջբերումը ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթից.

«Գնդապետ Ժիրայր Պողոսյանը ծնվել է ԼՂՀ Մարտունու շրջանի Ճարտար գյուղում։ 1991թ. ավարտել է միջնակարգ դպրոցը և համալրել գյուղի ինքնապաշտպանական ջոկատի շարքերը։ Հետագայում, երբ ջոկատների միավորումով ստեղծվում է գումարտակ, ձեռք են բերվում առաջին երկու տանկերը, Ժիրայրը տեսնելով դրանց հզորությունը, որոշում է դառնալ տանկիստ ու կռիվը շարունակում է գումարտակի ձևավորվող տանկային վաշտում։ Այդ ընթացքում նա մասնակցում է հարազատ գյուղի, այնուհետև շրջանի, Հադրութի պաշտպանական գործողություններին, որից հետո նաև Ֆիզուլիի, Աղդամի (Ակն), Հորադիզի կրակակետերի ոչնչացման ու ազատագրման համար մղված մարտերին։ 1993թ. նրան նշանակում են դասակի հրամանատար և շնորհում լեյտենանտի կոչում։ Հրադադարից հետո, երբ կազմավորվում էր տանկային զորամասը, Ժիրայր Պողոսյանը նշանակվում է վաշտի հրամանատար, իսկ մեկ տարի անց՝ գումարտակի հրամանատար։ Հետագայում սովորում է ՌԴ համազորային ակադեմիայում, որն ավարտում է գերազանցության դիպլոմով։ Վերադառնալով հայրենիք՝ հարազատ զորամասում նշանակվում է շտաբի պետ, իսկ ավելի ուշ՝ հրամանատար։

Գնդապետ Ժիրայր Պողոսյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով, «Արիության համար», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալներով և այլ գերատեսչական պարգևներով։ Ամուսնացած է, ունի երեք որդի, ինչպես ինքն է ասում՝ տանկային մեկ անձնակազմ»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *