Տիրան Խաչատրյանը վերանշանակվել է ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչության պետի պաշտոնում

ՀՀ նախագահի հրամանագրով գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանը վերանշանակվել է ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչության պետ – ԶՈւ ԳՇ պետի տեղակալի պաշտոնում:

Կենսագրությունը՝ ՊՆ կայքից

ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչության պետի պաշտոնում նշանակվել է 2017 թվականի սեպտեմբերի 29-ին:

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԶՈՒ կազմում զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ:

Նշանակվել է ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ:

ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

Նշանակվել է ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը:

Սովորել և ավարտել է ՌԴ ԶՈՒ համազորային ակադեմիան:

ԱՅԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Ծառայություն և մասնակցություն մարտական գործողությունների.

1992 ” 1994թթ. մասնակցել է մարտական գործողությունների:

Պարգևներ.

Պարգևատրվել է ՀՀ «Մարտական ծառայության», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալներով, ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, «Շուշիի ազատագրման համար». «Մարշալ Բաղրամյան», «Վազգեն Սարգսյան», «Անդրանիկ Օզանյան», «Դրաստամատ Կանայան», «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճանների մեդալներով, «ՀՀ ԶՈՒ 20 տարի» հոբելյանական մեդալով, «Հայաստանի երկրապահ» հուշամեդալով:

ՊԱՐԳԵՎՆԵՐ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *