Հունիսի 16-ին Արցախի պաշտպանության բանակում կայացել է ծառայողական խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արցախի Նախագահ Բակո Սահակյանը: Քննարկվել են ռազմական փոխգործակցության եւ հակառակորդին զսպելու մեխանիզմների կատարելագործմանը վերաբերող մի շարք հարցեր: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի կայքը:
Ներկա էին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը: Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ղեկավարներին զեկուցել է բանակաշինության ընթացիկ խնդիրների մասին:
Քննարկվել են ռազմական փոխգործակցության և հակառակորդին զսպելու մեխանիզմների կատարելագործմանը վերաբերող մի շարք հարցեր:
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Արցախ և այցելել է նաև առաջնագիծ: