Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի նախագահ է նշանակվել Դավիթ Տոնոյանը: Մինչ այս հոգեբարձուների խորհրդի նախագահն էր Վիգեն Սարգսյանը:
Հոգեբարձուների խորհրդի անդամներից երեքը պետք է լինեն Հայաստանի կառավարության կողմից: Որոշումն ընդունվել է կառավարության նիստի ընթացքում:
Նշենք, որ մայիսի 15-ի դրությամբ ՀՀ ՊՆ զինծառայողների ապահովագրության հիմնադրամից հատուցում են ստացել 37 զոհված զինծառայողի ընտանիք և 13 վիրավորված (հաշմանդամ) զինծառայող:
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը նախատեսված է ՀՀ պաշտպանությանը և մարտական գործողություններին մասնակցելիս զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների, ինչպես նաև կամավորների ընտանիքներին միանվագ և ամսական գումարներ վճարելու համար: