ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է ընդունելություն Ռուսաստանի Դաշնության մի շարք ռազմաուսումնական հաստատություններում՝ տարբեր մաստագիտություններով: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
Ընդունելությունն իրականացվում է մրցութային կարգով` միասնական քննությունների արդյունքներով: ՌԴ ՊՆ ռազմական ուսումնական հաստատություններ ընդունվելու համար դիմորդները քննություն են հանձնում «Ռուսաց լեզու», «Մաթեմատիկա» և «Ֆիզիկա» առարկաներից ` Բ տարբերակով:
Ցուցակում ընդգրկված են հետևյալ ռազմաուսումնական հաստատւոյթւոննները և մասնագիտությունները.
Մոսկվայի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարան (ուսման ժամկետը՝ 4 տարի)
- Զորային հետախուզության ստորաբաժանումների կիրառում:
Միխայլովյան ռազմական հրետանային ակադեմիա (Սանկտ Պետերբուրգ, ուսման ժամկետը՝ 5 տարի)
- Մարտավարական համալիրների, օպերատիվ մարտավարական հրթիռների, համազարկային կրակի հրթիռային համակարգերի և հատուկ սարքավորումների շահագործում ու ստորաբաժանումների կիրառում:
- հրետանային հետախուզության ստորաբաժանումների կիրառում:
Ռյազանի գվարդիական բարձրագույն օդադեսանտային հրամանատարական ուսումնարան (ուսման ժամկետը՝ 5 տարի)
- Օդադեսանտային զորքերի ստորաբաժանումների կիրառում:
Օդատիեզերային պաշտպանության ռազմական ակադեմիա (Տվեր, ուսման ժամկետը՝ 5 տարի)
- Միջին հեռահարության բազմալիքային զենիթային հրթիռային համակարգերի մեկնարկային, էներգետիկ և տեխնոլոգիական սարքավորումների շահագործում ու ստորաբաժանումների կիրառում,
- միջին հեռահարության բազմալիքային զենիթային հրթիռային համակարգերի նշանացուցման միջոցների շահագործում ու ստորաբաժանումների կիրառում,
- ռադիոտեխնիկական միջոցների շահագործում ու ստորաբաժանումների կիրառում:
ՌԴ ԶՈՒ զորային հակաօդային պաշտպանության ռազմական ակադեմիա (Սմոլենսկ, ուսման ժամկետը՝ 5 տարի)
- Փոքր հեռահարության բազմալիքային զենիթային հրթիռային համակարգերի շահագործում ու ստորաբաժանումների կիրառում:
Նյութատեխնիկական ապահովման ռազմական ակադեմիայի մասնաճյուղ (Վոլսկ, Սարատովի մարզ, ուսման ժամկետը՝ 5 տարի)*
- Զորքերի միացյալ ապահովում,
- Զորքերի (ուժերի) ապահովում հրթիռային վառելիքով ու վառելանյութերով:
Չերեպովեցի ռադիոէլեկտրոնիկայի բարձրագույն ռազմական ինժեներական ուսումնարան (ուսման ժամկետը՝ 5 տարի)
- Հատուկ ռադիոտեխնիկական համակարգեր:
ՌԴ ՌՕՈՒ ռազմական ուսումնա-գիտական կենտրոն «Ռազմաօդային ակադեմիա» (ուսման ժամկետը՝ 5 տարի)
- Զորքերի և զենքի կառավարման օդային համակարգերի ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների ստորաբաժանումների կիրառում ու շահագործում,
- զորքերի և զենքի կառավարման վերգետնյա համակարգերի ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների ստորաբաժանումների կիրառում ու շահագործում,
- համակարգված տեխնիկական վերահսկման միջոցների ստորաբաժանումների կիրառում ու շահագործում:
Ս.Կիրովի անվան ռազմաբժշկական ակադեմիա (ուսման ժամկետը՝ 6 տարի)
- Բուժական գործ ցամաքային զորքերում:
Տյումենի բարձրագույն ռազմաինժեներական հրամանատարական ուսումնարան (ուսման ժամկետը՝ 5 տարի)
- Ինժեներական սպառազինության միջոցների, ինժեներական ստորաբաժանումների կիրառում ու շահագործում:
* Նյութատեխնիկական ապահովման ռազմական ակադեմիայի Վոլսկի մասնաճյուղ (թիկունքային մասնագիտություններ) ընդունվելու համար դիմորդները քննություն են հանձնում «Ռուսաց լեզու», «Մաթեմատիկա» և «Քիմիա» առարկաներից` Բ տարբերակով:
Դիմումներն ընդունվում են տարածքային զինկոմիսարիատներում: Ընդունելության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ զանգահարելով` (+37410) 29-43-39, 29-45-84, 29-46-83 հեռախոսահամարներով: