ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել է երիտասարդ զինծառայողներով համալրվելու մրցույթ

Մայիսի 29-ից ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը սկսել է թափուր հաստիքների լրացման գործընթաց: Դիմել կարող են պարտադիր զինվորական ծառայություն անցած (բացառությամբ իգական սեռի), բարձրագույն կամ միջին մանսագիտական կրթությամբ երիտասարդները:

ՀՀ ԱԱԾ տարածած հաղորդագրությունում նշվում է, որ անհրաժեշտ է բարձր մասնագիտական պատրաստվածություն ունեցող երիտասարդ զինծառայողներով համալրել ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի սպայական, ենթասպայական, ինչպես նաև զինվորական բժիշկների կազմը:

ՀՀ ԱԱԾ ՍԶ վերոնշյալ հաստիքները համալրելու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության մինչև 30 տարեկան (բացառությամբ տեղափոխվածների), արական և իգական սեռի այն քաղաքացիները, ովքեր.

  • ունեն բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն,
  • անցել են պարտադիր զինվորական ծառայություն
    • (բացառությամբ իգական սեռի քաղաքացիների, բարձրագույն ուսումնական հաստատություններ ավարտած այն անձանց, ովքեր ուսման ընթացքում անցել են զինվորական պատրաստություն և հանձնել սահմանված քննությունները, ինչպես նաև սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ընտանեկան դրության բերմամբ տարկետում ստացած եւ պահեստազորում գրանցված անձանց),
  • տիրապետում են հայերենին, իրենց գործնական, անձնական, բարոյական հատկանիշներով, կրթությամբ, առողջական վիճակով եւ ֆիզիկական պատրաստականությամբ ունակ են կատարելու ազգային անվտանգության մարմինների ծառայողի պարտականությունները՝ անկախ ազգությունից, ռասայից, սեռից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:

Ազգային անվտանգության մարմինների առանձին պաշտոններում ծառայության անցնելու համար լիազոր մարմնի ղեկավարի թույլտվությամբ բացառիկ դեպքերում կարող են ծառայության ընդունվել 30-ից ավելի բարձր տարիք ունեցող քաղաքացիներ»: Պահանջները բխում են «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներից:

Թեկնածուները կարող են դիմում ներկայացնել ՀՀ ԱԱԾ ընդունարան՝ Երևան, Նալբանդյան 104 հասցեով:

Մանրամասների համար զանգահարել (010) 58-90-89, (010) 36-32-56 հեռախոսահամարով, գրել [email protected] էլեկտրոնային հասցեին:

9 responses to “ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել է երիտասարդ զինծառայողներով համալրվելու մրցույթ

  1. Բարեվ ձեզ՚ Վարդանյան Արման1988թ Արմավիրի մառզ գյուղ Ջրաշեն՚ունեմ միջնակարգ կրթություն ծառաել եմ ԼՂՀ -ում՚գերազանց ծառայության համար ստացել եմ սերժանտի կոչում որպեզ դասակի հրամանատարի տեղակալ զորացրվելուց հետո մեկնել եմ ՌԴ աշխատել եմ որպեզ բեռնատարի վարորդ։ Ամուսնացած եմ ունեմ երկու զավակ եթե տվյալներս համապատասխանում են վորեվե կառույցում աշխատելու համար խնդրում եմ արձագանքել՝պատրաատ եմ աշխատել սեփական հայրենիքում նախապես շնորհակալություն

  2. Ես Հովհաննես Արմենի Բադալյանս`անցելեմ պարտադիր ժամկետային ծառայությունը,և ցանկություն ունեմ աշխատել ԱԱԾ_ում առողըական խնդիրներ չունեմ

  3. Barev dzez. Es Galust Hovsepi Galstyans, azgutyamb hay, hayt em nerkayacnum hamalrel Azgayin Anvtangutyan zorqerum. Es 26tarekan em, krtutyuns mijnakarg, 2009 tvakanin avartel em Monte Melqonyani anvan razmamarzakan varjarany, aynuhetev yndunvel em Nijniy Novgorodi sakrainjenerakan razmakan instituty, sakayn erkri finansakan krizisi patjarov indz chen uxarkel sovorelu. 2010 tvakanin ancel em partadir zinvorakan carayutyan Lernayin Xarabaxum vorpes joki hramanatar. Naxapes shnorhakalutyun.

  4. Ծնվել եմ 1987 թվականին, սակայն ազգիս ու հայրենիքիս ծառայել պատրաստ եմ մինչև վեջրին շունչս։ Ունեմ բարձրագույն կրթություն։

  5. Բարը Ձեզ`
    Րաֆֆի Սամվելի Միրզոյան 20.07.1993թ. Ավարտել եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, ներառյալ մագիստրատուրան: Մասնագիտությամբ օպերատոր և տեխնիկական սպասարկող: Պարտադիր զինվորական ծառայություն եմ անցել` զորացրվելով որպես սերժանտ: Այժմ աշխատում եմ Մոսկվայի կառավարության և մշակույթի շենքում որպես անվտանգության աշխատակից շուրջ երկու տարի: Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացի եմ, ամուսնացած չեմ: Կցանկանայ աշխատել որևէ կառույցում կամ ընդգրկվել որևէ դեսպանատան պահպանության կազմում: Նախապես շնորհակալություն:

  6. Բարը Ձեզ`
    Րաֆֆի Սամվելի Միրզոյան 20.07.1993թ. Ավարտել եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, ներառյալ մագիստրատուրան: Մասնագիտությամբ օպերատոր և տեխնիկական սպասարկող: Պարտադիր զինվորական ծառայություն եմ անցել` զորացրվելով որպես սերժանտ: Այժմ աշխատում եմ Մոսկվայի կառավարության և մշակույթի շենքում որպես անվտանգության աշխատակից շուրջ երկու տարի: Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացի եմ, ամուսնացած չեմ: Կցանկանայ աշխատել որևէ կառույցում կամ ընդգրկվել որևէ դեսպանատան պահպանության կազմում: Նախապես շնորհակալություն:

  7. Ես Արամ Գուրգենի Մարգարյանս ծնված 23.03.1998 ՌԴ-ում Վոլգոգրադի շրջան ք. Դուբովկայում, ապրում եմ Կոտայքի Մարզ ք. Հրազդան Չարենցի փողոց 26 տուն: Անցել եմ պարտադիր զինվորական ծառայություն ԼՂՀ-ի ք.Մեխակավանի(Ջեբրաիլի) զորամասում: Սովորում եմ ՀԱՊՀ Քոլեջում 4-րդ կուրսում ծրագրավորող: Հեռ. 077 կամ 099 980323, [email protected]

  8. Barev dez Taron Mxitari Matevosyan cnvac 1995 tvakanin 2017 tvakanin avartel em V.Sargsyani anvan razmakan [email protected] 2017-18 tvakanerin vorpes dasaki hramanatar carayutyan em ancel LXH PB um 2018 t in ancel em pahestazor . cankanum em carayutyuns sharunakel i npast HH anvtangutyan u [email protected]

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *