Այսօր՝ մայիսի 29-ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն՝ Առաջին Հանրապետության հարյուրամյակի առիթիվ անձամբ շնորհավորելու կենտրոնում բուժվող զինծառայողներին:
Նախագահը շրջել է վերականգնողական կենտրոնում, ծանոթացել է կենտրոնի գործունեությանը, զրուցել և նախաճաշել է կենտրոնում բուժվողների հետ:
Արմեն Սարգսյանը այն կարծիքին է, որ առողջությունը վերականգնելուց հետո զինծառայողների համար արտոնյալ պայմաններով աշխատանքի ընդունվելու հնարավորություններ է պետք ստեղծել, որպեսզի նրանք ոչ թե կախված լինեն տարատեսակ օգնություններից, այլ՝ սեփական միջոցները անձամբ կարողանան վաստակել:
«Հայրենիքի պաշտպան» կենտրոնում համալիր վերականգնողական բուժում են ստանում վիրավոր, հաշմանդամություն ունեցող զինծառայողները, ցուցաբերվում է հոգեբանական աջակցություն, իրականացվում են նաև ուսումնական ծրագրեր: