Ինչպես տեղեկացնում են ՊԲ մամուլի ծառայությունից՝ հունիսի 12-ին բանակի կենտրոնական հավաքակետում հանդիսավոր միջոցառում էր։ Այն նվիրված էր պարտադիր զինծառայության ժամանած երիտասարդների առաջին խմբին։
Նորակոչիկներին շնորհավորել են բարձրաստիճան սպաներ, Հայ Առաքելական Եկեղեցու և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միջոցառումից հետո նորակոչիկներին ուղարկել են զորամասեր։