Սիրիայի Հասաքա նահանգի՝ քրդերի վերահսկողության տակ գտնվող Թել Բիդե քաղաքում նկատվել է զրահամեքենաներ և այլ տեխնիկա տեղափոխող ամերիկյան շարասյուն։ Զինտեխնիկան, դատելով առկա տվյալներից, նախատեսված է քուրդ-արաբական ստորաբաժանումների համար։
Telegram սոցիալական ցանցում Սիրիայի իրադարձություններն ակտիվորեն լուսաբանող Directorate4 ալիքը ամերիկյան շարասյան կազմում նկատել է 2009 թ․ ԱՄՆ զինուժի սպառազինությունը համալրած Oshkosh M-ATV զրահամեքենաներ, ինչպես նաև բուլդոզերներ։
- Ամերիկյան Oshkosh M-ATV զրահամեքենա Սիրիայի Հասաքա նահանգում․ 17․05․2018թ․
- ԱՄՆ-ն զինտեխնիկայի նոր խմբաքանակ է մտցրել Սիրիայի տարածք․ 17․05․208թ․
ԱՄՆ-ն Սիրիայի տարածքում շարունակում է օժանդակել քուրդ-արաբական ուժերին՝ չնայած Թուրքիան այդ ուժերի հիմնական բաղադրիչ քրդական YPG-ն համարում է «ահաբեկչական» կառույց։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան Սիրիայի Մանբիջ քաղաքի մոտակայքում համատեղ բազա ունեն։ ՆԱՏՕ-ի այս երկու երկրները պաշտպանում են քրդերի վերահսկողությանը հանձնված քաղաքը։ Իսկ այդ քաղաքը գրավել ցանկանում է ՆԱՏՕ-ի մեկ այլ խոշոր պետություն՝ Թուրքիան։