Մայիսի 17-18-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերը հարվածել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին Իրաքի հյուսիսային մի քանի շրջաններում: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Հարվածները մասնավորապես հասցվել են Իրաքի Հաքուրք, Գարա, Մեթինա և այլ շրջաններում: Թուրքական կողմի պնդմամբ՝ ոչնչացվել է քրդական ուժերի 12 թիրախ:
Թուրքիայի օդուժի թիրախում հայտնվել է Իրաքի հյուսիսային տարածքները, քանի որ այդ շրջաններում են տեղակայված PKK-ի հիմնական ճամբարները և բազաները:
Թուրքիայի ուժայինները նաև շարունակում են ռազմական գործողությունները քուրդ զինյալների դեմ երկրի արևելքում և հարավ-արևելքում: