Զինկոմիսարիատների օպտիմալացումը կշարունակվի, անձնակազմին կփորձեն աշխատանքով ապահովել. ՊՆ

Այսօր՝ մայիսի 16-ին, ՀՀ կառավարության շենքի դիմաց զինկոմիսարիատների աշխատակիցները բողոքի ցույցեր են անում ընդդեմ զինկոմիսարիատների օպտիմալացման։  Պաշտպանության նախարարը հանձնարարել է շարունակել օպտիմալացումը, սակայն մեկ շաբաթում ներկայացնել կոմիսարիատների անձնակազմին աշխատանքով ապահովելու վերաբերյալ առաջարկներ և լուծումներ” 

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ ցուցարարները պնդում են, որ բողոքը կապված է անձնակազմի թվի կրճատման հետ։

Քիչ առաջ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հարցի հետ կապված խորհրդակցություն է անցկացրել:

Պարզաբանում զինկոմիսարիատների աշխատակիցների բողոքի վերաբերյալԱյսօր ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանի մոտ տեղի ունեցավ…

Posted by Արծրուն Հովհաննիսյան on Wednesday, May 16, 2018

Նշենք, որ 20 զինկոմիսարիատներ խոշորացվում են 7-ի, իսկ համակարգը դառնում է ավտոմատ, փաստաթղթերը թվայնացվում են, պահվելու են էլեկտորանային եղանակով։ Բացի այդ, զինկոմիսարիատներում ներդրվում է նաև քաղաքացիական հատուկ ծառայությունը․

«Բանակում ձևավորում ենք տեղեկատվական տեխնոլոգիաների պատասխանատուի (CIO) և իր գրասենյակի ինստիտուտ, որը համակարգելու է ամբողջ համակարգի թվայնացման գործընթացը. զինկոմիսարիատներին տվյալների հետ աշխատելու շատ ավելի արդյունավետ գործիքներ տալուց մինչև հաշավապահական հաշվառում, պահեստների կառավարում, անձնակազմի, զորահավաքային ռեսուրսի հետ աշխատանք և այլն։»,– հայտնել էր Վիգեն Սարգսյանը։

«Այն ժամանակ 47 հոգանոց կոլեկտիվը, որն իրականացնում էր զորակոչ, զորահավաք, մոբիլիզացիա, զորակոչը մի կերպ էինք անում, տանջանքով … երբ որ 200-250 մարդ պետք է տանենք ուսումնավարժական հավաքների, մի կերպ իրականացնում ենք, էսօր եթե կրճատեցին դարձրեցին 17-18 հոգի, ո՞նց ենք իրականացնելու», ” նշել է ցուցարարներից մեկը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *