Բաքվում հանդիպել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ռազմաուսումնական հաստատությունների ղեկավարները

Մայիսի 16-ին Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի բարձրագույն ռազմական ուսումնական հաստատությունների ղեկավարների հանդիպումը: Միջոցառումը շարունակվելու է մինչև մայիսի 18-ը: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Եռակողմ բանակցությունների ընթացքում քննարկվելու են համատեղ գործունեության հեռանկարները, փորձի փոխանակման հարցեր, ներկայացվելու են Վրաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի բարձրագույն ռազմական ուսումնական հաստատությունների կրթական ծրագրերը:

Հանդիպումները նակցացվում են Վրաստանի ազգային պաշտօանության ակադեմիայի, Ադրբեջանի բարձրագույն ռազմական դպրոցում և Թուրքիայի ցամաքային զորքերի ռազմական դպրոցում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *