Թուրքիայի ՌԾՈւ-ից ևս 34 զինվորական կձերբակալվի «գյուլենականության մեղադրանքով»

Մայիսի 15-ին Անկարայի դատախազությունը լիազորել է ձերբակալել Թուրքիայի ռազմածովային ուժերի 34 գործող և նախկին զինվորականի: Նրանք կասկածվում են Ֆեթուլլա Գյուլենի «կառույցի հետ կապ ունենալու մեջ»: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերական կայքը:

Թուրքիայի ոստիկանությունը արդեն գործողություններ է սկսել նրանց հայտնաբերելու համար: Կասկածյալներից 4-ը գործող գնդապետ են, 2-ը փոխգնդապետ, 9-ը մայոր, 13-ը կապիտան, 3-ն ավագ լեյտենանտ և ավելի վաղ զինուժից հեռացված 2 մայոր, 1 կապիտան:

Մայիսի 14-լիազորվել էր նաև Թուրքիայի զինուժի 72 գործող և նախկին զինվորականի ձերբակալությունը, ավելի վաղ էլ՝ ևս 211 զինծառայողի: Այսինքն, վերջին մեկ շաբաթվա ընթացքում Թուրքիայում 300-ից ավել զինծառայողի ձերբակալման օրդեր է տրվել:

Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին հայտարարել էր, որ նոր օրենքի ուժ ունեցող հրամանագրով ևս 3 հազար զինծառայողի կհեռացնեն բանակից: Ըստ նրա՝ գաղտնազերծել են բանակի ներսում Ֆեթհուլլա Գյուլենի ևս մեկ «կրիպտո կառույց»:

Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո սկսվել են հետապնդումներ Թուրքիայի ուժային կառույցների, նախարարությունների և տարբեր կառույցների աշխատակիցների նկատմամբ: Ներկայում ընթանում են հազարավոր մարդկանց դատավարությունների, բազմաթիվ զինվորականներ արդեն իսկ ցմահ ազատազրկվել են՝ ընդ որում մի մասը բանտարկված է խստացված ռեժիմով բանտերում:

Մինչև այժմ Թուրքիայում գործում է «արտակարգ դրությունը», որի պայմաններում երկրի իշխանություններն առանց որևէ խոըչնդոտի կարող են ընդունել օրենքի ուժ ունեցող ցանկացած հրամանագիր, ինչը ենթակա չէ բողոքարկման:

Թուրքիայի իշխանությունը հեղաշրջման փորձի համար մեղադրում է ամերիկաբնակ թուրք, «Հիզմեթ» շարժման առաջնորդ Ֆեթուլլա Գյուլենին, ով հերքում է մեղադրանքը:

Հետապնդումների, ձերբակալությունների, հեռացումների պատճառով Թուրքիայի ուժայիններում զինծառայողների և հատկապես սպաների ու օդաչուների պակաս է նկատվում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *