Թուրքիան Էգեյան ծովում որոնողափրկարարական զորավարժություն է անցկացրել

Մայիսի 14-15-ը Թուրքիայի առանփնյա անվտանգության հրամանատարության գլխավորությամբ Էգեյան ծովի ավազանում անցկացնում է «Ծովային առյուծ – 2018» (Deniz Aslan – 2018) որոնողափրկարարական զորավարժությունը: Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը:

Թուրքիան Էգեյան ծովում որոնողափրկարարական զորավարժություն է անցկացնում

Թուրքիան Էգեյան ծովում որոնողափրկարարական զորավարժություն է անցկացնում

Զորավարժությանը ներգրավված են ստորաբաժանումներ երկրի ցամաքային զորքերից, ռազմածովային և ռազմաօդային ուժերից, ինչպես նաև ներկայացուցիչներ կապի և տրանսպորտի նախարարությունից, Հս. Կիպրոսի այսպես կոչված «թուրքական հանրապետության» առափնյա անվտանգության պարեկանավ:

Թուրքական «Անադոլու» գործակալության տվյալներով՝ զորավարժության հիմնական փուլն արդեն արվել է: Վարժանքներին մասնակցել են ցամաքային զորքերից և ռազմաօդային ուժերից մեկական ուղղաթիռ, ռազմածովային ուժերի 1 ֆրեգատ, 2 բեռնատար ուղղաթիռ, առափնյա անվտանգության 3 կորվետ, 8 նավակ, 4 ուղղաթիռ, 2 ինքնաթիռ, հատուկ նշանակության և որոնողափրկարարական ջոկատներ: Ներկա են եղել նաև աշխարհի 15 երկրից 22 դիտորդներ: 

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի փոխանցմամբ՝ զորավարժության նպատակն է զարգացնել Թուրքիայի տարբեր զորատեսակների և քաղաքացիական կառույցների համագործակցությունը որոնողափրկարարական գործողությունների ժամանակ:

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին մեկնարկել է Թուրքիայի ռազմածովային ուժերի «Սպիտակ փոթորիկ» (Beyaz Fırtına – 2018) զորավարժությունը: Այն անցկացվում է Էգեյան, Միջերկրական և Մարմարա ծովերում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *