PKK-ի դեմ գործողություններում սպանվել է 1 թուրք զինծառայող

Մայիսի 11-ին Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ գործողությունների ընթացքում սպանվել է 1 թուրք զինծառայող, վիրավորվել ևս 1-ը: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքական ուժայինները երկրի հարավարևելյան Շրնաք նահանգում գործողություններ են իրականացնում քրդերի դեմ. արխիվ

Թուրքական ուժայինները երկրի հարավարևելյան Շրնաք նահանգում գործողություններ են իրականացնում քրդերի դեմ. արխիվ

Գործողությունների ժամանակ քուրդ զինյալների տեղադրած ինքնաշեն պայթուցիկ սարքը պայթել է, ինչի հետևանքով էլ զինծառայողը մահացել է: Թուրք ուժայինները շարունակում են PKK-ի դեմ գործողությունները Շրնաք նահանգում:

Թուրք-քրդական բախումները Թուրքիայի արևելքում և հարավ-արևելքում վերսկսել են դեռևս 2015-ի ամռանից: Քրդերի դեմ գործողություններում ներգրավված են թուրքական բանակը, ժանդարմերիան, ոստիկանությունը:

Բացի Թուրքիայի տարածքից, Թուրքիայի օդուժը նաև պարբերաբար հարվածում է PKK-ի դիրքերին Իրաքի հյուսիսում: Թուրքական բանակը երբեմն Իրաքի հյուսիսում՝ անմիջապես Թուրքիային սահմանակից լեռնային հատվածներում, իրականացնում է նաև փոքրամասշտաբ ցամաքային գործողություններ:

2018-ի հունվարից Թուրքիան քրդական ուժերի դեմ գործողություններ սկսեց նաև Սիրիայի Աֆրին շրջանում: Թուրքիան Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների»՝ YPG-ին համարում է PKK-ի «սիրիական թև և նույնպես ահաբեկչական կառույց»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *