Թուրքիան և Ուկրաինան համատեղ Ան-188 ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կարտադրեն

Ուկրաինան և Թուրքիան Ան-188 ռազմատրանսպորտային ինքնաթիռների համատեղ արտադրության ծրագիր են սկսում: Նախատեսվում է ինքնաթիռներն արտադրել ՆԱՏՕ-ի ստանդարտներով՝ արևմտյան ավիոնիկայով և այլ մասերով: Այս մասին հայտնել է ուկրաինական սպառազինության արտահանմամբ զբաղվով «Ուկրօբորոնպրոմ» կոնցերնի մամուլի ծառայությունը:

Ուկրաինական «Անտոնով» ընկերությունն արդեն իսկ Eurasia-2018 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում ներկայացրել է Ան-188 ինքնաթիռի նոր նախագծով ստեղծված տարբերակը:

Ան-188 ինքնաթիռի մակետը

Ան-188 ինքնաթիռի մակետը

Նախագծի համաձայն՝ Ան-188-ի առավելագույն բեռնատարողությունը կկազմի մինչև 50 տոննա՝ ներառյալ ռազմական տեխնիկա, ուղղաթիռներ կամ մինչև 300 զինծառայող:

Ան-188-ը Ան-70 ինքնաթիռի արդիականացված տարբերակն է: Այս նախագիծն իրականացվում է 2014 թվականից, սակայն առայժմ հաջողություններ չի գրանցել:

Հավելենք, որ սա թուրքական և ուկրաինական կողմերի միջև ավիաշինության ոլորտում առաջին համագործակցությունը չէ: 2017 թ. դեկտեմբերին «Անոտոնով» ընկերությունը և թուրքական «Ասլեսանը» ստորագրել էին «ոնտոնովի» ինքանթիռները «Ասելսանի» արտադրության ավիոնիկայով, այդ թվում՝ ավտոպիլոտի համակարգով համալրելու  մասին համաձայնագիր:

Վերջին տարիներին Թուրքիան և Ուկրաինան ակտիվ կերպով զարգացնում են ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցությունը: Թուրքական «ասելսանն» իր հերթին Ուկրաինային կմատակարարի սեփական արտադրության ռադիոկայաններ: Կողմերը համագործակցում են նաև ռազմաֆինանսական ոլորտում:

Հավելենք, որ արդեն մի քանի տարի է, ինչ Ուկրաինայի հետ համատեղ ինքնաթիռներ արտադրելու ծրագրի մասին հայտարարում է նաև ադրբեջանական կողմը: Այս դեպքում խոսքը Ան-178 ինքնաթիռների մասին է, որոնց զանգվածային արատադրությունը ևս առայժմ չի հաջողվում ուկրաինական կողմի մոտ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *