ԱՄՆ-ն Սիրիայի Մանբիջում ևս մեկ բազա է հիմնել՝ Թուրքիայի սպառնալիքներից հետո

ԱՄՆ-ն Սիրիայի Մանբիջ քաղաքի հյուսիսում 3 ամիս առաջ ևս մեկ ռազմաբազա է ստեղծել: Ամերիկյան զինուժը բազան հիմնել է Թուրքիայի՝ Մանբիջը գրոհելու սպառանալիքներից հետո: Այս մասին հայտնել է ԱՄՆ աջակցությամբ գործող քուրդ-արաբական SDF ուժերի հրամանատարներից մեկը: Փոխանցում է Reuters գործակալությունը:

Մանբիջում ԱՄՆ բազայից. մայիս 2018 թ.

Մանբիջում ԱՄՆ բազայից. մայիս 2018 թ.

SDF-ի կորիզը քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներն» (YPG) են: Թուրքիան այն համարում է «ահաբեկչական կառույց»: Թուրքիայի նախագահը բազմիցս սպառնացել է, որ Աֆրինի գրավումից հետո կշարժվեն հենց Մանբիջի ուղղությամբ:

ԱՄՆ-ն, սակայն, համակարծիք չէ իր նատօյական դաշնակցի հետ և Սիրիայում որպես հիմնական դաշնակից ուժ ընտրել է հենց քրդերին: Reuters-ի լրագրողը լուսանկարել է ամերիկյան ռազմաբազան: Նշվում է, որ նույն տեղում նաև ֆրանսիական զինուժի զինծառայողներ կան:

Ապրիլի վերջին և մայիսի սկզբին համացանցում հայտնվել էին տեսանյութ և լուսանկարներ, որիտեղից երևում էր, որ Մանբիջում հերթապահություն են իրականացնում ԱՄՆ և Ֆրանսիայի զինուժի զինծառայողներ:

Ֆրանսիան մի քանի շաբաթ առաջ էր հատուկ նշանակության ուժեր ուղարկել Սիրիա: Փարիզը և Վաշինգտոնը համաձայն չեն Սիրիայի քրդերի նկատմամաբ Թուրքիայի վարածա քաղաքականության հետ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *